Print

«Յունիքոմփը»` IT Futsal Cup 2012-ի չեմպիոն

futsal-cup-2012Սկսած 2011-ից, կարծես, IT Cup-ում ավանդույթ է դարձել եզրափակիչ խաղը 3-2 հաշվով ավարտելը: 2011 թվականին այս հաշիվը հաղթանակ բերեց Qestrade/epress.am թիմին: 2012թ. հունիսի 16–ին նույն հաշիվը հաղթանակ բերեց միանգամից 2 մասնակից թիմերին: 3-րդ տեղի համար պայքարող AltaCode-Hylink խաղում 3-2 հաշվով մրցակցից 1 գոլով առաջ անցավ AltaCode ընկերությունը ներկայացնող թիմը եւ IT Futsal Cup 6-րդ մրցաշրջանում նվաճեց 3-րդ պատվավոր տեղը:
IT Futsal Cup 2012 չեմպիոնի կոչումը ձեռքբերելու համար պայքարում էին Instigate De sign եւ Unicomp ընկերությունները ներկայացնող թիմերը: Առաջին խաղակեսը 1-1 ավարտելուց հետո 2-րդ խաղակեսում Unicomp-ը եւս 2 գնդակով առաջ անցավ հաշվի մեջ: Չնայած Unicomp-ի դարպասում հայտնված 2-րդ գնդակը հույս տվեց Instigate-ին փոխել խաղի արդյունքը, այնուամենայնիվ, Unicomp-ի խփած 3 հաղթական գնդակները նրանց բերեցին այս տարվա Չեմպիոնի կոչումը:
IT Futsal Cup 2012 թվականի «Լավագույն ռմբարկու» դարձավ Instigate թիմից Գեւորգ Սեդրակյանը` մրցաշարի ընթացքում դառնալով 26 գոլի հեղինակ: Թիմերի կողմից քվեարկության արդյունքում մրցաշարի «Լավագույն դրպասապահ» ճանաչվեց Synopsys SG թիմի դարպասապահ Կարապետ Ազատյանը, իսկ «Լավագույն խաղացողի» կոչմանն արժանացավ Unicomp թիմից Էդուարդ Մուսաելյանը: Նշված երեք անվանակարգերում լավագույներին IT Futsal Cup 2012 աջակից Ani Resort հյուրանոցային համալիրը հանձնեց իր կողմից նախասահմանված մրցանակները` երկօրյա հանգիստ երկու անձի համար Հանքվանի հրաշագեղ բնության ներքո:
Պահպանելով իր բարի ավանդույթները` այս տարի էլ IT Futsal Cup-ն ունեցավ մրցաշարի խաղերի արդյունքների «Լավագույն կանխագուշակող»-ները: Կանխագուշակողներից լավագույները ճանաչվեցին Արամ Կակոյանը Unicomp թիմից եւ Արգամ Հակոբյանը Synopsys AMSG թիմից` արժանանալով IT Futsal Cup 2012 աջակից Fanzone.am ֆուտբոլային աքսեսուարների օնլայն խանութ սրահի կողմից այս անվանակարգի համար նախասահմանված նվեր քարտերին:
Fanzone.am ֆուտբոլային աքսեսուարների օնլայն խանութ սրահի տեսականուց զեղչերով գնումներ կատարելու հնարավորություն ստացան նաեւ 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերի բոլոր ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում անց էր կացվում IT CUP ֆուտզալի առաջնության 6-րդ մրցաշարը: Մրցաշարի մասնակիցներն էին ոլորտի առաջատար շուրջ 35 կազմակերպություններից ձևավորված 30 թիմերը: «IT Futsal Cup» մրցաշարի ընդհանուր ղեկավարումը իրականացվում էր “2S” խորհրդատվական ընկերության կողմից: Խաղի կազմակերպիչներեն էին` “2S” և «Synergy» ընկերությունները:
Մրցաշարն անց էր կացվում «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերության հովանու ներքո: Մրցաշարի հովանավորներն են` Fanzone.am ֆուտբոլային աքսեսուարների օնլայն խանութ սրահը, «Անի» հյուրանոցային համալիրը: Մրցաշարի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է` “ArmFootball.com” ֆուտբոլային կայքը, ինֆորմացիոն հովանավորներն են` “HayNews.am” և “News.am” լրատվական կայքերը: Իսկ մասնակիցների և հանդիսատեսի ֆուտբոլային տրամադրությունը ամբողջացնում էր “RedBull” էներգետիկ ըմպելիքը:

 

Today's Poll

Your favorite brand







 
 
 

Connect


ISO