Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք ճանաչվել ենք Kyocera ընկերության ծառայությունների պաշտոնական մատակարար: Յունիքոմփը հաջողությամբ կատարել է որակավորման բոլոր անհրաժեշտ պահանջները և այժմ ձեռք է բերել ևս մեկ կարևոր գործընկերային կարգավիճակ Kyocera Document Solutions ընկերության հետ: Սա նշանակում է, որ մեր մասնագետներն ունեն անհրաժեշտ գիտելիքները և որակավորումները իրականացնելու Kyocera տպիչների, պատճենահանող և բազմաֆունկցիոնալ սարքերի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Մեր աշխատակիցները կարող են տրամադրել տպագրական լուծումների և ծառայությունների ամբողջական ցիկլ՝ խորհրդատվությունից և վաճառքից մինչև տեխնիկական աջակցություն և սպասարկում:
Այս գործընկերային կարգավիճակը ևս մեկ կարևոր ներդրում է մեր մասնագիտական որակների շարքում, որը մեզ թույլ է տալիս մեր հաճախորդներին առաջարկել նորարարական լուծումներ և ծառայություններ` իրենց բիզնեսի անհատական կարիքներին համապատասխան: