Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ հարձակման վեկտորները անընդհատ փոխվում են և սպառնալիքներն աճում են, կարևոր է, որ կազմակերպությունները առաջնահերթ ուշադրություն դարձնեն իրենց ՏՏ անվտանգությանը։
Հաշվի առնելով անվտանգության կրճատվող բյուջեները, սահմանափակ թվով աշխատակազմը, գործառնական ծախսերի աճը և օրեցօր աճող կարիքները՝ կառավարվող մասնագիտացված ծառայություններից օգտվելը կարող է լինել ծախսարդյունավետ լուծում ձեր բիզնեսի բեռը մեղմելու համար:
Յունիքոմփը կարող է դառնալ ձեր վստահելի խորհրդատուն և օգնել ձեր բիզնեսին լինել պաշտպանված վերջին սպառնալիքներից, ինչպես նաև հետևել անվտանգության և համապատասխանության տենդենցներին:
Մեր ճկուն, կառավարվող անվտանգության ծառայություններն ընդգրկում են ամեն ինչ՝ սկսած կիբերսպառնալիքների հետախուզությունից և մոնիտորինգից, անվտանգության խախտումների հայտնաբերումից և դրանց արձագանքելուց, մինչև անվտանգության համակարգերի կառավարում և սպասարկում: Մեր կողմից առաջարկվող անվտանգության կառավարվող ծառայությունները իրականացվում են անվտանգության սպառնալիքների և ռազմավարության ոլորտում խորը գիտելիքներ և տարիների փորձ ունեցող թիմի կողմից:
Մեր անվտանգության կառավարվող ծառայությունները կօգնեն ձեզ աշխատել վստահորեն և պաշտպանել ձեր կազմակերպության ՏՏ անվտանգության բոլոր կողմերը՝ ապահովելով ընդլայնվելու հնարավորությունը ձեր բիզնեսի աճին համընթաց:
Ունե՞ք հարցեր
Քայլ կատարե՛ք դեպի ավելի արդյունավետ ենթակառուցվածք:
Կապվե՛ք մեր մասնագետների հետ այօր։